Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թերապիա

Ցավ ուսագոտում. armeniamedicalcenter.am

Ցավ ուսագոտում. armeniamedicalcenter.am

Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել:

Ուսահոդի շրջանում արտահայտված ցավը հնարավոր է լինի վնասվածքի կամ ուսային նյարդի սեղմման հետևանք, ուստի անմիջապես անհրաժեշտ է դիմել մասնագետի: Նյարդի սեղմման դեպքում հետագայում կարող է զարգանալ վերտեբրո-բազիլյար անբավարարություն:

Ցավն ուսագոտում կարող է ի հայտ գալ ո՛չ միայն նևրալգիայի հետևանքով, այլ նաև տարբեր օրգանների ախտաբանության ժամանակ:

Եթե հոդախախտ կամ հոդի վնասում չկա, դա խոսում է արդեն «նյարդային» հոդի մասին:

Ցավն ըստ ինտենսիվության կարող է լինել.

  • նվվացող (սոմատիկ). հանդիպում է ոչ հաճախ, դժվար է որոշել ճշգրիտ տեղակայումը, կարող է օրեր տևել, hաճախ լինում է ոսկրերում և հոդերում,
  • սուր. առաջանում է հանկարծակի և շատ ուժեղ, հանկարծակի էլ կարող է անցնել, և ուսային ներվի նևրալգիայի առաջին ախտանշանն է,
  • քրոնիկ. հոդերի և ջլերի մշտական բորբոքումը դառնում է քրոնիկ ցավի պատճառ:


Ցավը պարանոցային ողերի խնդիրների վկայություն է, որն զգացվում է ուսից մինչև մատների ծայրը: Որոշ բուժառուների մոտ դիտվում է նաև ձեռքի թմրածություն: Ձեռքը բարձրացնելիս առաջացած ցավը լինում է սուպրասպինալ ջլերի ախտահարման ժամանակ:

Ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ ցավը նշան է նախաբազկի խնդիրների և հայտնվում է երկգլուխ մկանում:

Պատճառները

Ուսահոդի ցավը հաճախ ի հայտ է գալիս ծանրաբեռնվածության և սառեցման արդյունքում, և առավել հաճախ դիտվում է աջ վերին վերջույթում:

Ուսահոդի խնդիրներին նպաստում են.

  • ծխելը և ալկոհոլի օգտագործումը,
  • ոչ ճիշտ սնունդը,
  • հաճախակի մրսածական հիվանդությունները,
  • հաճախակի սթրեսային վիճակները:


Խնդիրների դեպքում պետք է դիմել նյարդաբանի կամ ռևմատոլոգի: Կարող է նաև տրավմատոլոգի և օրթոպեդի խորհրդատվության կարիք լինի:

Անհրաժեշտ հետազոտություններից են՝ ՄՌՏ-ն, ՀՏ-ն, ռենտգեն հետազոտությունը: Լրացուցիչ կարող են նշանակվել ԷՍԳ (էլեկտրասրտագրություն) և արյան հետազոտություն:

Բուժումը

Նշանակվում են հակաբորբոքային և տաքացնող քսուքներ (ֆինալգոն և այլն):  Միաժամանակ անհրաժեշտ է ընդունել B խմբի վիտամիններ:

Օգնում է նաև ֆիզիոթերապիան (էլեկտրոաֆորեզ, ուլտրաձայն), որը նպաստում է այտուցի վերացմանը: Արդյունավետ են նաև բուժական մարմնամարզությունը, մերսումը, ասեղնաբուժությունը: Ծանր դեպքերում բուժառուն ստիպված է լինում կիրառել անշարժացնող ամրագոտիներ:

Բուժումն արդյունք է տալիս միայն սկզբնական և միջին ծանրության դեպքում:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ